ԱԺ-ն ընդունեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը

Հանրաքվեի մասին նախագծի քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԱԺ–ն ուժը կորցրած ճանաչեց 2020–ի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը։

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովման նախագիծը

81 կողմ ձայնով ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ ԱԺ 2020–ի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը։

Նշենք, որ քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ երկրում արտակարգ դրության հայտարարման պատճառով:

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում ներկայացրին ՀՀ դատախազություն. ինչ են պահանջում

Հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։

Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։