Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ եթե ընդհանուր առմամաբ վերլուծենք 2019թ-ին 7.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշները, ապա կտեսնենք, որ դրա 5.2 տոկոսն ապահովել է ծառայությունների ու առևտրի ոլորտը. տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվը եղել են ծառայությունները և առևտրի ճյուղերը: Այս առումով, եթե համավարակի պայմաններում առևտրի ոլորտում որոշակի ակտիվություն կարող է լինել, ապա ծառայությունների դեպքում մենք խնդիրներ ունենք և, ցավոք սրտի, այդ միտումը շարունակվելու է մինչև տարեվերջ, այսինքն՝ տնտեսության այդ ճյուղերի մասնակցությունը տնտեսական աճին կլինի նվազագույնը:
Խաչատրյանը հուսով է՝ ակտիվություն կունենանք արդյունաբերության մեջ: Դա առաջին հերթին կլինի հանքարդյունաբերության հաշվին, հիմա շահագործվում է Թեղուտը, ինչը տնտեսական աճի հնարավություն է տալիս: Ըստ նրա՝ տնտեսական աճ կարող ենք ունենալ նաև վերամշակող արդյունաբերության հաշվին և հատկապես գյուղատնտեսական վերամշակող արդյունաբերության:
«3.9 տոկոս տնտեսկաան աճն ամեն դեպքում վատ ցուցանիշ չէ, կարող էր ավելի վատ լիներ, մանավանդ ապրիլ ամսին ավելի վատ կանխատեսումներ կային, և մենք հիմա պետք է ավելի խորը ճգնաժամի մեջ լինեինք: Կառավարության հակաճգնաժամային 22 ծրագրերը իրենց դրական ազդեցությունն են ունեցել և մեղմել են ճգնաժամի ազդեցութունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Տնտեաագետը համոզված է՝ կառավարությունը կշարունակի տնտեսության ակտիվության խրախուսական ծրագրերը:
4-ը խանութ էին գնում, 1-ն էլ՝ աշխատանքի. հայտնաբերվել են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Ըստ վիճակագրության՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9 տոկոսով:
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ