Միքայել Իսրայելյանը RTVI–ում նոր պաշտոն է առաջարկել սկանդալային ռուս երգչին

RTVI–ը մտադիր է ակտիվորեն զարգանալ ԱՄՆ Արևմտյան ափին, ինչպես նաև իր ներկայությունն ուժեղացնել Հայաստանում, Վրաստանում և Եվրոպական երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայտնի երաժիշտ, «Ռոստ» կուսակցության անդամ Սերգեյ Շնուրովը դարձել է RTVI հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը։ Տեղեկությունը հայտնում է dailystorm.ru–ն։

«Ես Սև քոչարին եմ», կամ ինչ կապ ունի Ցեղասպանությունը «Black lives matter» շարժման հետ

Այդ պաշտոնում Շնուրովը պետք է ստեղծի և առաջ մղի ոչ լրատվական ծրագրեր։ Երաժշտին այդ պաշտոնն առաջարկել է հեռուստաալիքի սեփականատեր Միքայել Իսրայելյանը։

Շնուրովը, ինչպես նաև հեռուստաալիքի ամբողջ թիմն աշխատելու է հիմնական խնդրի կատարման ուղղությամբ` մշակութային մեկ կոնտենտի միջոցով միավորել ամբողջ աշխարհի միլիոնավոր ռուսախոսներին։

«Մտադիր եմ հարթակ զարգացնել միջազգային օրակարգի բոլոր ամենասուր և արդիական հարցերի քննարկման համար։ Հարցեր, որոնք անմիջականորեն ազդում են ամբողջ աշխարհում ապրող հայրենակիցների կյանքի վրա»,– հայտարարել է Շնուրովը։

Միքայել Իսրայելյանի խոսքով` Շնուրովի ներկայությունը նոր շունչ կհաղորդի հեռուստաալիքին։

Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը

«Սերգեյը հաճախ է այցելում այն երկրներ, որտեղ շատ են ռուսախոսները, և հիանալի գիտի արտերկրում ապրողների մտածելակերպը։ Համոզված ենք, որ RTVI–ն Շնուրովի գալով կկարողանա նոր բացառիկ երանգ ու ինքնատիպ բովանդակային պատկեր ստանալ», – ասել է Իսրայելյանը։

Նշվում է, որ RTVI–ը մտադիր է ակտիվորեն զարգանալ ԱՄՆ Արևմտյան ափին, ինչպես նաև իր ներկայությունն ուժեղացնել Հայաստանում, Վրաստանում և Եվրոպական երկրներում։

Ներկա պահին հեռուստաալիքը հեռարձակվում է աշխարհի 53 երկրում։

«Լուրջ գրքասեր է». ինչ է կարդում Անաստասիա Ստոցկայայի 9-ամյա որդին` Ալեքսանդր Աբգարյանը