Հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքում Isuzu–ի վթարից տուժածներից ևս մեկը

Մեքենան վթարի հետևանքով հայտնվել էր ձորում։ Բժիշկներին 29-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Այսօր հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Չիլինգարյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական վթար Տավուշում. եղբայրներից մեկին դուրս են բերել տրակտորի տակից, մյուսին՝ միջից

Չիլինգարյանը հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, երբ Isuzu մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։ 

Տեղում 1 մարդ մահացել էր, 3–ը, այդ թվում՝ Կ. Չիլինգարյանը, տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. զոհը ոստիկանության ավագ տեսուչ է

Ի դեպ, կայքը գրում է, որ Չիլինգարյանը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու է եղել։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տեղում մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս:

Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է