Զարուհի Բաթոյանը լավ լուր ունի

Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել «Արաբկիր» բուժկենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Բաթոյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին` երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25 127–ի։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում