Խաչատուրյան քույրերի գործը ՌԴ գլխավոր դատախազությանն է փոխանցվելու. պաշտպան

Այս գործով նոր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ են անցկացվել, դրանք հաստատել են նախորդ փորձաքննությունների արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործը մինչ հունիսի վերջ կփոխանցվի է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փաստաբան Ալեքսեյ Լիպցերին։

Խաչատուրյան քույրերի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

«Մեղադրանքը չի խմբագրվել, այն նույնն է մնացել։ Այս գործով նոր հոգեբանահոգեբուժական փորձաքննություններ են անցկացվել․ դրանք հաստատել են նախորդ փորձաքննությունների արդյունքները։ Քննությունը չի կատարել որակավորման փոփոխություն, սպասենք` դատախազությունը հիմա ինչ կասի», - ասել է փաստաբանը։

Լիպցերի խոսքով՝ այսօր-վաղը գործը Գլխավոր դատախազությանը կփոխանցվի։

Ավելի վաղ քննությունը հրաժարվել էր վերաորակավորել Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այս պահին քննությունն ավարտված է, գործը փոխանցվել է տուժած կողմին՝ ծանոթանալու համար։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆյեվսկի մայրուղում գտնվող տանը։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են հանցանքը։ Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Այնուամենայնիվ սպանություն է․ ՔԿ-ն հրաժարվել է վերաորակավորել Խաչատուրյան քույրերի գործը

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդն անձի խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին, իսկ աղջիկները գործել են ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։