Ինչով է պայմանավորված կորոնավիրուսի ագրեսիվ ընթացքը. նոր ուսումնասիրություն

Գիտնականները նշվում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար կարող են օգտագործվել քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի –Sputnik. COVID-19–ի հարուցիչը գրոհում է բջիջների վրա ու տարածվում օրգանիզմով մեկ այնպես, ինչպես  քաղցկեղի դեպքում է լինում։ Նման եզրահանգման են եկել  Կալիֆոռնիայի (Սան–Ֆրանցիսկո) համալսարանի և գերմանական Ֆրայնբուրգի համալսարանի մասնագետները, հայտնում է The Financial Times–ը։

Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել

Պարզվել է, որ SARS-CoV-2–ը վիրուսը «չարագույժ ելուստներ» ունի։

«Երկար թելիկներ գոյություն ունեն, որոնք մյուս բջիջներում անցքեր են անում, և առաջացած թունելի միջով վիրուսը մի բջջից մյուսն է անցնում։ Մեր վարկածն այն է, որ դա արագացնում է վարակի տարածումը», – նախագծի ղեկավար, պրոֆեսոր Նևան Քրոգանի խոսքերն է մեջբերում  պարբերականը։

Ուսումնասիրման մեջ նշվում է նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարելու համար կարող են օգտագործվել քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ։ Քրոգանի խոսքով` քաղցկեղը ևս փորձում է գտնել բջջի «աքիլեսյան գարշապարը»։

Այդ պատճառով էլ գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը բուժելու համար կօգնեն ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղամիջոցները։

Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման գործուն միջոց են բացահայտել