Ինչպես Պուտինը կքվեարկի ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի մայր օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջիկա քվեարկությանն առնչվող հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կմասնակցի ընտրատեղամասում։ Ըստ RT–ի` տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրա վերաբերմունքը Պուտինի նկատմամբ հանելուկ էր». Թրամփի նախկին խորհրդական

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 4 օրվա ընթացքում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ավելի քան 40 մլն ընտրող, ընդհանուր մասնակցությունը կազմել է 37,2%։

«Նախագահն անձամբ է քվեարկելու», – ընդգծել է Պեսկովը։

Արդյոք ՌԴ առաջնորդը ընտրատեղամաս կգնա՞ դիմակով և ձեռնոցով։ Պեսկովի խոսքով` Պուտինը կքվեարկի այնպես, որ չվտանգի իր և մյուսների առողջությունը։

Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին

Հիշեցնենք` Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն էլեկտրոնային եղանակով է քվեարկել Սահմանադրական փոփոխությունների համար։

«Մի՛ կանգնեք, խնդրում եմ»․ Պուտինն ու վետերանները` շքերթի ժամանակ

Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին: Որոշվել էր քվեարկությունն անցկացնել 7 օրվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Մոսկվայում բնակվողներից բացի, առցանց քվեարկությանը կարող են մասնակցել Նիժնի Նովգորոդի մարզի և ևս երկու այլ շրջանների բնակիչները։

Պուտինն ասել է, թե որքան հաճախ է հասցնում շփվել թոռնիկների հետ