Հայաստանի արևահամ այցեքարտը. ծիրանի բերքահավաքը` լուսանկարներով

Sputnik

Հայաստանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սկսվել է արևահամ ծիրանի բերքահավաքը։ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում աշխատանքները եռում են։ Այգեպան Գևորգ Գրիգորյանին օգնելու համար անգամ Շիրակի մարզից է բրիգադ ժամանել. նրանք վաղ առավոտյան գալիս են, աշխատում և վերադառնում ուշ երեկոյան։ Ծիրան քաղողների թվում են նաև գյուղի դպրոցահասակ տղաները, ովքեր որոշել են ամառային արձակուրդներին օգտակարը հաճելիի հետ խառնել։  

Հայաստանը և ոչ միայն. այն, ինչ տեսանելի է միայն վերևից

Տղամարդիկ ծառից ծառ են տեղափոխում իրենց ձեռքով պատրաստած մի քանի մետր բարձրությամբ աստիճանը, բարձրանում վրան և հատ-հատ քաղում արևաշող ծիրանն ու լցնում տաս լիտրանոց պլաստմասե դույլերում։ Դրանք կշռում են հատուկ կեռիկների օգնությամբ։ 45 ծառից բաղկացած այգու ամբողջ բերքը հավաքելու համար 3-4 օր կպահանջվի։

Ծիրանենիների հովին նստած կանայք ծիրանը հատ-հատ շարում են արկղերի մեջ։ Սկզբում Հայաստանի համ ու բույրով լեցուն ծիրանի արկղերը կտեղափոխվեն հատուկ պահեստ-սառնարան, իսկ այնտեղից` Ռուսաստան` այնտեղ ապրողներին մեր ծիրանով գերելու համար:

Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ

1 / 14
Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում. լուսանկար վերևից
2 / 14
Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում
3 / 14
Ծիրանն ամբարում են այստեղ, ապա դասավորում արկղերում
4 / 14
Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում
5 / 14
Կանայք քաղած ծիրանը շարում են արկղերում
6 / 14
Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում. Գևորգ Գրիգորյանը
7 / 14
Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում
8 / 14
Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում
9 / 14
Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում. Գևորգ Գրիգորյանը
10 / 14
Արկղերում դասավորված ծիրանը պատրաստ է ՌԴ մեկնելուն
11 / 14
Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում
12 / 14
Ծիրանի բերքահավաքն Արմավիրի Այգեշատ գյուղում
13 / 14
Կանայք ծիրանը շարում են արկղերի մեջ. Արմավիրի Այգեշատ համայնք
14 / 14
Ծիրանի այգի Արմավիրի Այգեշատ գյուղում