ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Ամերիկյան դերասանուհի Ալիա Շովքեթը, որին սիրավեպ են վերագրում միլիոնավոր կանանց կուռք Բրեդ Փիթի հետ, վերջապես ընդհատել է լռությունն ու խոսել դերասանի հետ իր «կապի» մասին։
2019 թվականի աշնանը Շովքեթն անսպասելիորեն գիտակցել է, որ իր անունը հայտնվել է Twitter-ի ու Instagram-ի թրենդների մեջ, սակայն ոչ թե իր դերասանական ու նկարչական տաղանդի, այլ ուրիշ պատճառով։ Դերասանուհու ու Փիթի լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում ու իսկական իրարանցում առաջացրել դերասանի երկրպագուների շարքում։ Փիթը նոր էր ամուսնալուծվել Անջելինա Ջոլիից ու իբր սկսել էր վերականգնել հարաբերությունները Ջենիֆեր Էնիսթոնի հետ։
Vulture պարբերականը գրում է, որ Շովքեթը որոշել է պարզաբանել Փիթի հետ կապված իրավիճակն ու առաջին անգամ մեկնաբանել է իրենց, իբր թե, սիրային կապը։
«Հավատս չէր գալիս։ Բոլոր ընկերներս ինձ լուսանկարների հղումներ էին ուղարկում ու հարցնում` ինչ է կատարվում։ Շոկի մեջ էի։ Այնպիսի զգացողություն է՝ ասես մերկ ես դպրոց եկել ու բոլորը քեզ են նայում», - վերհիշում է դերասանուհին։
Նաև հերքել է լուրերն ու կասկածներն ու վստահորեն, որ ընկերություն է անում, ոչ թե հանդիպում Փիթի հետ։
Սակայն երկրպագուներն այդքան էլ չեն հավատում երիտասարդ դերասանուհուն, քանի որ նա միակն էր, ով խախտեց կարանտինը Փիթի հետ հանդիպման գնալու համար։
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը խախտում են ինքնամեկուսացման կանոնները