Ընդդեմ հղիության ընդհատումների և վաղ ամուսնությունների․ պատգամավորները դրամաշնորհ կստանան

Внеочередное заседание парламента Армении (14 февраля 2019). Еревaн
ԱԺ պատգամավորները դրամաշնորհներ կստանան սելեկտիվ աբորտների ու վաղ ամուսնությունների հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը հայ պատգամավորներին դրամաշնորհներ կտրամադրի նոր օրինագծեր մշակելու համար։ Միջոցները կհատկացվեն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախագծի շրջանակում։

«Աղջի՞կ. կարևորը առողջ բալիկ լինի». սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների
«Աղջի՞կ. կարևորը` առողջ բալիկ լինի». սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դրամաշնորհների հայտերի համար պետք է համապատասխան գաղափարներ ներկայացնել։

Դրամաշնորհների գումարը մինչև 12 հազար դոլար է։ Այդ միջոցներով պետք է նոր օրինագծերը հիմնավորող ուսումնասիրություններ անցկացնել։ Զոհրաբյանն առաջարկում է սելեկտիվ աբորտների մասին օրինագիծ ընդունել։

«Մենք սելեկտիվ աբորտների շատ բարձր ցուցանիշ ունենք։ Սելեկտիվ աբորտների արդյունքով Հայաստանը հայտնվել է բավականին տխուր իրավիճակում՝ Ալբանիայի և Ադրբեջանի հետ»,- նշեց Զոհրաբյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի եզդիների համայնքը ներկայացնող Ռուստամ Բաքոյանն իր հերթին առաջարկեց ուսումնասիրել եզդիների շրջանում վաղ ամուսնությունների հետ կապված իրավիճակը։ Նրա խոսքով՝ պետք է բազմակողմանի ուսումնասիրություն անցկացնել, թե ինչու են եզդիներն ամուսնացնում իրենց դուստրերին մինչ դպրոցն ավարտելը։ Պատգամավորն ընդգծեց, որ այդ երևույթի դեմ պետք է պայքարել ու դա հիմնավորված անել։

Երբ ապագա երեխայի ճակատագիրը վճռում է տաքսիստը. սելեկտիվ աբորտները Հայաստանում պակասել են

Նշենք՝ վերջին տարիներին Հայաստանում 100  աղջկա դեպքում 115 տղա է ծնվում, մինչդեռ նորմալ հարաբերակցությունը 104-105 է։ Բժիշկներին արգելվում է մինչ հղիության 14-րդ շաբաթն ասել երեխայի սեռը (այդ ժամանակ աբորտներն արգելված են)։ Այնուամենայնիվ, ապօրինի աբորտներ իրականացվում են։

Ինչո՞ւ են Հայաստանում ծնողները հրաժարվում երեխաներից. սոցապ նախարարության մեկնաբանությունը