Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն ու արդեն ուժասպառ են. ֆրանսահայ բժիշկ

Ֆրանսահայ մասնագետը կոչ արեց հայաստանցիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բժիշկները շատ կոմպետենտ են, բայց արդեն ուժապառ են: Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, որը գլխավորում է Հայաստան ժամանած բժշկական առաքելության 2-րդ խումբը:

Կորոնավիրուսի հետևանքով 1739 պացիենտի մոտ թոքաբորբ կա. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց

«Պատիվ եմ ունեցել հանդիպելու իմ հայ կոլեգաներին, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն, բայց այս պահի դրությամբ արդեն ուժասպառ են»,- ասաց Փափազյանը:

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսահայ մասնագետը կոչ արեց հայաստանցիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն:

«Դրանք այն միակ պարզ կանոններն են, որոնք կարող են մեզ փրկել այս իրավիճակից»,- նշեց նա:

փափազյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանն ու վարչապետին և խոստացավ, որ հայ բժիշկների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումն միայն սկված է ու դեռ երկար կշարունակվի:

ՀՀ վարչապետը ևս շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ բժշկին ու նրա գործընկերներին՝ Հայաստան գալու ու հայ բժիշկներին օգնության հասնելու համար:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնողներին

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 25 127–ի։