ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, կորոնավիրուսով է վարակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմինը Նվեր Ծառուկյանին հրավիրել է հարցաքննության, սակայն վերջինիս փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ նա առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ. նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Հիշեցնենք՝ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, սպանության գործով վկա է։ Մեր տեղեկություններով` նա ՔԿ է հրավիրվել Աբովյանի «Պարտեզ» ռեստորանի բակում տեղի ունեցած սպանության գործով։
2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 01:30-ի սահմանում ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում զինված միջադեպի հետևանքով վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արտաշես Գևորգյանը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր։
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Դեռևս հունիսի 23-ին, կորոնավիրուսով վարակված լինելու մասին ֆեյսբույքան իր էջում տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի, ինչպես նաև խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ։
Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան