Ցայտնոտային իրավիճակ էր` 9 հրդեհ էր գրանցվել. Ցոլակյանը խոսել է սպասվող դժվար օրերի մասին

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ոլորտի համար այս օրերին երկու կարևոր խնդիրներին` հրդեհներին, ինչպես նաև կորոնավիրուսային իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով` առաջիկայում հրշեջ–փրկարարների գործն ավելի է բարդանալու, քանի որ անձրևներ չեն լինելու, իսկ հրդեհների թիվն ավելանալու է։ Հեռավար խորհրդակցության ժամանակ նախարարը հայտնեց, որ խոտածածկ տարածություններից բացի, նաև շենք–շինությունների հրդեհների քանակն է ավելացել։

Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ

«Օրերս Երևանում ցայտնոտային իրավիճակ էր, քանի որ միանգամից 9 հրդեհ էր գրանցվել։ Այդ օրը եղել է անգամ պահ, երբ կանչին չեն կարողացել արձագանքել, քանի որ ազատ մեքենա չի եղել արդեն։ Ստիպված Էջմիածնից, Մասիսից, Աշտարակից խնդրեցինք, որ իրենց մեքենաները մոտեցնեն Երևան։ Առաջիկայում ձեր գործը քանի գնա` բարդանալու է»,–ասաց նախարարը։

«Ձյունիկի» այրվող շենքում պատուհաններ չկան. հրշեջներն աշխատում են բարդ պայմաններում

Նա նշեց, որ սխալվելու իրավունք չունենք, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարեց լինել զգոն, զգույշ, և ամենակարևորը՝ չհիվանդանալ: Այս համատեքստում ԱԻՆ–ի բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը հայտնեց, որ ԱԻՆ–ում այս պահին կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից կա։ Համավարակի ընթացքում ԱԻՆ համակարգում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք։

Երևանի կենտրոնում գտնվող պանդոկ-սրճարանն էլ է հրդեհվել

Հունիսի 27–ին Երևանի «Էդեն» պանդոկ-սրճարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է սրահի գույքը։ Իսկ հունիսի 26-ի երեկոյան մոտավորապես 21։00-ին, հրդեհ էր բռնկվել նաև Երևանի մարզահամերգային համալիրի տարածքում. դեպքի վայր էր մեկնել 14 մարտական հաշվարկ։