25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից

Անհայտ անձը կրակոցներ է արձակել 25-ամյա երիատասարդի ուղղությամբ, որի հետևանքով հաջորդ օրը,  ստացած մարմնական վնասվածքներից, երիտասարդը մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱն, 29 հունիսի - Sputnik. 2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 25-ամյա երիտասարդի սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել:

Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ

Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, սպանությունը տեղի է ունեցել Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից  մեկի  մուտքի մոտ: Անհայտ անձը կրակոցներ է արձակել 25-ամյա երիատասարդի ուղղությամբ, որի հետևանքով հաջորդ օրը,  ստացած մարմնական վնասվածքներից,  Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում երիտասարդը մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ և փամփուշտի կրակված գնդակներ։

Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է ՀՀ քրեական գործ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով և 104-րդ հոդվածի (սպանություն)  1-ին մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային