Որ մթերքներն են «օգնում» մարդուն արագ ծերանալ

Սպիտակուցի պակասի դեպքում նկատվում է մկանային զանգվածի նվազում, իսկ անբավարարության դեպքում` իմունիտետի անկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. «Առողջ և սպորտային սնունդ» կենտրոնի սննդաբան Թամարա Պրունցևան ասել է, թե որ մթերքներն կարող են վաղաժամ ծերության հանգեցնել։ Տեղեկությունը հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»։

Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել

Սննդաբանի խոսքով` վնասակար են համարվում չափից ավելի վերամշակված մթերքները, որոնք առնվազն հինգ հավելում են պարունակում` գունանյութեր, կոնսերվանտներ, սննդային բուրավետիչներ, խտացուցիչներ և այլն։ Այս կատեգորիային են դասվում քաղցր գազավորված ըմպելիքները, նրբերշիկները, երշիկները, կոտլետները, թխվածքեղենը, քաղցր չոր նախաճաշերն ու կաթնային աղանդերը։

«Սովրաբար սպիտակուցի պակաս է առաջանում այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են վերամշակված մթերք օգտագործում։ Համբուրգերի կոտլետը, հում ապխտած երշիկը կամ նրբերշիկը շատ քիչ սպիտակուց, սակայն շատ ճարպ և տարատեսակ հավելումներ են պարունակում, որոնք սրում են համը», – նշեց Պրունցևան։

Կզովացնի ամռանը, կջերմացնի ցրտին. գիտնականները «խելացի» գործվածք են ստեղծել

Սպիտակուցի պակասի դեպքում նկատվում է մկանային զանգվածի նվազում, իսկ անբավարարության դեպքում` սպիտակուցազուրկ այտուցների զարգացում և իմունիտետի անկում։