Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ

Ավտովթարի հետևանքով «Սևան» բժշկական կենտրոն տեղափողված 3 վիրավորներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հունիսի 28-ին, Ժամը 21:40-ի սահմաններում, Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:

Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: