ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik.Screenrant ամերիկյան պարբերականը գրում է, որ ի տարբերություն Արևմուտքում տարածված կարծիքի` խորհրդային ֆիլմերը բազում պարգևներ են ստացել ու եվրոպական ֆիլմերի պես ազդել են համաշխարհային կինոյի վրա։
Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է Խորհրդային Միության ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկում։
«Ամբողջ ֆիլմը հայերեն է և համարվում է հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի գեղարվեստական մեկնաբանությունը։ Ֆիլմը բացառիկ է, քանի որ խիստ եզակի աշխարհ է ստեղծում», - նշվում է հոդվածում։
Screenrant-ը գրում է նաև, որ սա Փարաջանովի ամենահայտնի ֆիլմն է։
Փարաջանովի գանձերը հայտնաբերվել են. ինչպես է ռեժիսորը միֆեր ստեղծել և կապել ճակատագրերը
Ցանկում ներառվել են նաև «Սեր և աղավնիներ», «Ստալկեր», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Պոտյոմկին զրահանավը», «Թռչում են կռունկները», «Ադամանդե ձեռքը», «Պատերազմ և խաղաղություն», «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Կինոապարատով մարդը» և «Գնա և տես» ֆիլմերը։
Փարաջանովն ու քրեական աշխարհը. ինչպես Պլիսեցկուն վերադարձրին գողացած ավտոմեքենան