«Լուրջ գրքասեր է». ինչ է կարդում Անաստասիա Ստոցկայայի 9-ամյա որդին` Ալեքսանդր Աբգարյանը

Ռուսական էստրադայի աստղ Անաստասիա Ստոցկայան ներկայացրել իր մեծացած երեխաներին և պատմել, թե ինչով են նրանք զբաղված այս օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայայի 9-ամյա որդին` Ալեքսանդր Աբգարյանը, սկսել է կարդալ Սահմանադրությունը։ Նա նույնը պահանջել է նաև մորից։ Երգչուհին այս մասին գրել է Instagram–ի իր էջում` տեղադրելով դստեր և որդու լուսանկարը։

«Իսկ դուք սիրո՞ւմ եք կարդալ։ Թատերական ինստիտուտում սովորելու ժամանակ, ես շատ էի դասական գրականություն և դասագրքեր կարդում։ Հիմա, խոստովանում եմ, որ այդքան էլ հաճախ չեմ կարդում ժամանակի բացակայության պատճառով, սակայն պետք է վերանայել այս ամենը։ Իսկ ճանապարհի հարմար էլեկտրոնային կրիչ կարելի է վերցնել` բազմաթիվ հետաքրքիր գրքեր ներբեռնելով այնտեղ», – գրել է Ստոցկայան։

Նա խոստովանել է, որ աշխատում է ավելի շատ կարդալ և  իր օրինակով երեխաների մոտ սեր սերմանել ընթերցանության նկատմամբ ամենավաղ տարիքից, քանի որ դա զարգացնում է երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, բարձրացնում գրագիտության մակարդակը։

Երգչուհի գրել է, որ համավարակի հետ կապված ազատ ժամանակ ավելի շատ է ունենում։ Որդու` Ալեքսանդրի հետ նրանք արդեն ընտրել են, թե ինչ կարդալ ամռանը։

«Աչքերը` հաղարջի հատիկ». Ստոցկայան ցույց է տվել իր և հայ ամուսնու երեխաների լուսանկարը

«Իմ 9-ամյա որդին ասում է, որ հեքիաթների կարդալու համար արդեն մեծ է, ավելի լուրջ բան է ցանկանում։ Եվ մենք մի գիրք գտանք` Սահմանադրություն երեխաների համար։ Սաշան զարմացավ. «Սա այն է, ինչի մասին այսօր բոլորը խոսո՞ւմ են»։ Մի խոսքով, ցանկացավ անձամբ կարդալ։

Երեխային դուր են եկել վառ նկարները, հետաքրքիր համեմատությունները, պարզ հասկանալի լեզուն։ Ինքս էլ հաճույքով կարդում եմ, զարգանում, այսպես ասած», – եզրափակել է Ստոցկայան։

Ստոցկայայի որդուն բաժանորդները ծնողների հպարտություն են անվանել։

Բաժանորդները հաճոյախոսություններ են գրել։ Նրանցից մեկը նշել է, որ տղան լուրջ գրքասեր է։

Նշենք, որ երգչուհու ամուսինն ու երեխաների հայրը ռեստորանատեր Սերգեյ Աբգարյանն է։ Աբգարյանն ու Ստոցկայան ամուսնացել են 10 տարի առաջ։ Երգչուհին ամեն կերպ ջանում է երեխաների մոտ պահպանել սերը հայկական մշակույթի նկատմամբ։

Երկու տարի շարունակ ընտանիքն ամառը Հայաստանում է անցկացնում։ Նրանք եղել են Աջմիածնում, Ամբերդում, Սևանում, ինչպես նաև այցելել Հայաստանի այլ տեսարժան վայրերում։ 2018 թվականին զույգն իր երեխաներին մկրտեց հայկական եկեղեցում։