736 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 24 645

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 736–ով և դարձել 24 645։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Վարորդները Հայաստանից կորոնավիրուս են «տարել» Վրաստան

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10,964 (+519) մարդ, կատարվել է 109,073 (+2,065) թեստավորում, առողջացել են վարակվածներից 13,116 (+205)–ը։ Գրանցվել է մահվան 426 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 139 (+6)։

Հունիսի 27-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 23 909 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

662 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23 909–ի

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 9.9 միլիոնի