Պաշտպանական բնա՞զդ, թե՞ վախ. «դիմահարդարման գուրուն» սոցցանցում «հարցում» է անցկացրել

Գոհար Ավետիսյանը պատմել է իր «ճարպիկ փոքրիկի» մասին և բաժանորդներից խորհուրդ հարցրել մեքենա վարելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Հայտնի պրոֆեսիոնալ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ անվանում են «հրաշագործ» կամ «դիմահարդարման գուրու», որոշել է «հարցում» անցկացնել իր բաժանորդների շարքում, որպեսզի կողմնորոշվի, արդյո՞ք արժե հղի վիճակում նստել ղեկի դիմաց, թե` ոչ։

«Գործունյա մայրիկը գնաց գործերով։ Ի դեպ, աղջիկներ, ո՞վ է մեքենա վարում։ Ո՞ր ամսից դադարեցիք այն վարել։ Ես երբ իմացա հղիությանս մասին, անմիջապես դադարեցի վարել, չգիտեմ ինչու, հավանաբար այն պատճառով, որ փոքրիկս շատ ճարպիկ և սպորտային է։ Միանգամից պաշտպանական բնազդ առաջացավ, որպես ուղևոր ավելի հարմար եմ ինձ զգում», – սև սպորտային մեքենայի ֆոնին արված լուսանկարին կից գրել է նա։

Պետք չէ 3 ժպտացող աշխատակից, պետք է ժպիտով աշխատող 1-ը. դասեր հայերին` ամերիկացի գուրուից

Նրա գրառմանը մի քանի հարյուր հազար մարդ է արձագանքել։ Բաժանորդները բազմաթիվ լայքեր և մեկնաբանություններ են թողել, փորձառու մայրիկները խորհուրդներ են տվել, իսկ ապագա մայրիկները` հարցեր ուղղել։ Բաժանորդներից ոմանք սկսել են ենթադրություններ անել երեխայի սեռի վերաբերյալ, կարծիքներ են հնչել, թե Գոհարը զույգ է ունենալու։

«Ինչ գեղեցիկ ես», «Փոքրիկներ ես ունենալու», «Միշտ վարել եմ մեքենա, նույնիսկ ծննդատուն եմ ինքնուրույն հասել», «Հաստատ տղա ես ունենալու», «Որքան ոճային մայրիկ է», – գրել են օգտատերերը։

Հղի արքայադուստր ուզո՞ւմ եք տեսնել․ Գոհար Ավետիսյանի նոր կերպարը հիացրել է հետևորդներին

Նշենք, որ Գոհարը առաջին ամուսնուց՝ գործարար Վաղինակ Մարտիրոսյանից բաժանվելուց հետո Ավետիսյանը գրեթե կես տարի ընկճախտի մեջ էր։ Ամուսնալուծությունից հետո դիմահարդարը 43 կգ-ով նիհարեց և նոր սեր գտավ։

Նրա երկրորդ ամուսինը հանրային դեմք չէ։ Երկրպագուները հաճախ են նրանց միասին լուսանկարում։ Ըստ որոշ աղբյուրների՝ մինչ Գոհարի հետ ամուսնանալը տաքսու վարորդ է աշխատել։ Սոցիալական ցանցերում գրանցված չէ։

Ամեն ինչում հայերն են մեղավոր, կամ ինչպես է նորաձևության գուրուն դարձել երևանցիների «զոհը»

Գոհարը ծնունդով ՀՀ Մարտունուց է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե Մոսկվան, թե Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։

«Գրողը տանի, ախր նոր–նոր էի նիհարել». Գոհար Ավետիսյանը խոսել է հղիության մասին

Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։