ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի –Sputnik. Մինսկում կայացած շրջանավարների հանրապետական ավարտական երեկոյի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պարը հայտնվել է համացանցում։ Տեսանյութը հրապարակել է Telegram ալիքներից մեկը։
Կադրերում երևում է, թե ինչպես է Բելռուսի նախագահը պարում շրջանավարտ աղջիկների հետ Տաիսիա Պովալիի կատարմամբ «Տի ժ մենե պիդմանուլա» ուկրաինական երգի ներքո։
Տեսանյութում ևս մեկ պար է կա` Բելառուսի նախագահի սիրված «Երեք տոկոս» («ТриПроцента») երգի տակ։
Բելնովոստի պորտալի տվյալներով` միջոցառման հանդիսավոր մասից հետո Լուկաշենկոն որոշել էր մնալ, որպեսզի ոչ ֆորմալ միջավայրում պարի շրջանավարտների հետ։
Ավելի վաղ Լուկաշենկոն դիմել էր շրջանավարտներին` կոչ անելով պահպանել ինքնիշխանությունն ու չմտածել Արևելքի և Արևմուտքի մասին։ Նրա խոսքով` ինքնիշխանությունը աբստրակտ հասկացություն չէ, այլ այն, ինչը թույլ է տալիս այսօրվա և վաղվա սերունդներին բելառուս մնալ։