Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են. մեկ տարի անց խնդիրը ծագել է այլ մարզում

Սոցիալական կայքերում ահաազանգում են՝ Հայաստանի խորհրդանիշ թռչունները նորից վտանգված են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են: Տեղեկությունը Facebook-ում հրապարակել է կենդանաբան Վասիլ Անանյանը:

«Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»,- գրել է նա ու աղտոտված արագիլների նոր լուսանկարներ հրապարակել:

Բալյան․ «Եթե մեղավորները չպատժվեն, արագիլների աղտոտումը կարող է կրկնվել»

Լուսանկարներն, Անանյանի տեղեկություններով, արվել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում, ինչը նշանակում է, որ ի տարբերություն անցյալ տարվա, այս անգամ աղտոտվել են Արմավրի մարզում բնադրած արագիլները:

Հիշեցնենք՝ 2019 թ-ի հուլիսին սոցիալական կայքերում տեղեկություններ տարածվեցին, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի տարածքում ապրող արագիլներն աղտոտված են ու չեն կարողանում թռչել։

Որոշ ենթադրությունների համաձայն` արագիլներն աղտոտվել էին Հրազդան գետը լցված արտադրական թափոններից։ Հարցի վերջնական պատասխանի համար գետի ջրից ու կենդանիների փետուրներից լաբորատոր փորձաքննություն իրականացվեց։

Հայտնի է` որտեղ և ինչպես են աղտոտվել արագիլները

Առաջին ահազանգից շուրջ 2 շաբաթ անց՝ օգոստոսի 2-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնեց, որ Արարատի մարզի արագիլների աղտոտման հավանական աղբյուրը Հրազդան գետի աղտոտված հատվածն է: Իսկ գետն աղտոտել էին մարզի ձկնաբուծարանները:

Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում`կամրջի տակ, աղբի իսկական պահեստ էր հայտնաբերվել։

Կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն էին:

Հրազդան գետի տվյալ հատվածը բացահայտումից հետո մաքրվեց, հեռացվեց 30 տոննայից ավելի աղբ: Խնդրը հարթվեց: