«Թաղման բյուրոյի» պետն էլ է դիմում գրել, Մարությանը հարգել է նրա որոշումը. «Հրապարակ»

Իսկանդարյանը թերթին հայտնել է, որ այս փուլում ավելի ճիշտ է համարել իր զբաղեցրած պաշտոնից հեռանալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի կամ, ժողովրդի լեզվով ասած, «Թաղման բյուրոյի» պետ Արման Իսկանդարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել ու հեռացել։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի` մոտ մեկ ամիս է՝ նա այլևս չի պաշտոնավարում։

«Իր ասելով՝ անձնական պատճառներով է հեռացել, բայց մեզ ասացին՝ ինչպես բոլորի, այնպես էլ նրա հետևից էին ընկել ու հասցրել են նրան, որ «ինքնակամ» դիմում գրի՝ գնա»,– գրում է պարբերականն ու հիշեցնում, որ Իսկանդարյանը մինչև այս պաշտոնին նշանակվելը «Իմ քայլը» դաշինքով ավագանու անդամ էր, հեղափոխության մասնակիցներից։

«Թաղման բյուրոյի» պետն էլ է դիմում գրել, Մարությանը հարգել է նրա որոշումը. «Հրապարակ»

Իսկանդարյանը թերթին հայտնել է, որ այս փուլում ավելի ճիշտ է համարել իր զբաղեցրած պաշտոնից հեռանալը։

Եղեգնուտում կրքերը բորբոքվել են. գյուղացիները դեմ են նախկին համայնքապետի վերադարձին

«Մեր ծրագրերը շարունակելի են, էնտեղ էլի կշարունակեն իմ ծրագրերը, թվայնացման և մնացած ամբողջ պրոցեսն ընթանալու է, ուղղակի էս փուլում մի քիչ անձնական խնդիրների պատճառով համարեցի, որ ավելի ճիշտ կլինի՝ ես դիմում գրեմ, հեռանամ»,- ասել է նա։

Նոր պետեր. ՀՀ ոստիկանապետը կադրային փոփոխություններ է արել

Լրագրողի հարցին, թե Երևանի քաղաքապետն ինչպես է վերաբերվել այդ որոշմանը, Իսկանդարյանն ասել է, որ Հայկ Մարությանին տեղեկացրել է իր որոշման մասին, վերջինս էլ այն հարգել է ու դիմումը ստորագրել։

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող էր ճանաչվել Արման Իսկանդարյանը:

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի և 3 պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ