ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, պատկանող «Yeezy Mafia» ապրանքանիշն «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել։ Նոր ապրանքի մասին գրել է ապրանքանիշի թվիթերյան էջը։
«Չթողնես` ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար». Հրուշ Աճեմյանը հիշել է պապի ասածը
«Արարատ» սպորտային կոշիկը սպիտակ է և, չնայած տարօրինակ դիզայնին, ըստ տեղեկությունների` ընդամենը 20 ժամում առաջին խմբաքանակն ամբողջությամբ վաճառվել է։
Հիշեցնենք` 2019 թվականի նոյեմբերին Նյու Յորքի «Fast Company Innovation» փառատոնում Ուեսթը խոսել էր Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ արտադրելու մասին:
«Կրակի կտոր ես»․ Վրաստանի սեքս խորհրդանիշ Շորենան ցուցադրել է քարդաշյանական կազմվածքը
Ռեփերն ասել էր, որ կոշիկները լինելու են ջրիմուռներից ստացած էկոլոգիական հումքից։