ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեևն այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել։ Նա նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և տպավորիչ արդյունքով ցնցել երկրպագուներին։
«Մինուս 100 կիլոգրամ։ Շուտով կհրապարակեմ նիհարելու իմ մեթոդը»,– գրել է Ֆադեևը։
Երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։ Նրանցից մեկը հարցրել է` պրոդյուսերը դիմե՞լ է վիրահատական միջամտության։
«Ոչ, և ձեզ էլ խորհուրդ չեմ տա, ուղղակի հավատացեք ձեր ուժերին»,– պատասխանել է Ֆադեևը։
Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից
«Հիանալի արդյունք է։ Անհամբեր սպասում եմ նիհարելու ձեր մեթոդին։ Անհավանական է։ Դժվար է հավատալ, որ առանց վիրահատության կարելի էր նման արդյունքի հասնել»,– գրել են երկրպագուները։
Ամենահարուստ հայերից մեկի դուստրն ասել է` ինչպես կարելի է արագ նիհարել. լուսանկար
Հիշեցնենք` դեռ նախորդ տարի Ֆադեևը հայտարարել էր, որ պատրաստվում է նիհարել, քանի որ ավելորդ քաշը շատ է խանգարում իրեն։
Ավելի վաղ նա սրտի կաթված էր ստացել, և երևի հենց այդ պատճառով էլ սկսել է մտածել առողջ ապրելակերպի մասին։