Խաղաղ օվկիանոսի չեզոք հատվածում ռուսական Տու-142ՄԿ-ներին ուղեկցել են ամերիկյան F-22–ները

Թռիչքներն իրականացվել են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ Տու-142ՄԿ հականավային ինքնաթիռները պլանային թռիչքներ են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»

Նորվեգական ծովի չեզոք ջրերի վրայով թռիչքի առանձին փուլերում ռուսական ինքնաթիռներին ուղեկցել են Նորվեգիայի ռազմաօդային ուժերի կործանիչները:

Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք

Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով թռիչքի առանձին փուլերում ռուսական Տու-142ՄԿ-ներին ուղեկցել են ամերիկյան F-22 կործանիչները:

«Ռուսական սպառնալիք». ինչի կդիմի Գերմանիայի ՊՆ–ն հանուն սեփական նպատակների

«Կործանիչ-ավիացիոն ծածկապաշտպանությունն ապահովել են ՄիԳ-31 կործանիչները։ Ինքնաթիռների թռիչքի տևողությունը կազմել է մոտ 11 ժամ», - նշված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Թռիչքներն իրականացվել են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան։

Սու-27-երը Բալթիկ ծովում ամերիկյան ռմբակոծիչներ են որսացել. տեսանյութ