Իտալիայից բժիշկների 11 հոգանոց խումբ է եկել Հայաստան. տեսանյութ

Իտալիայից ժամանած բժիշկները եկել են վարակակիրների մեծ թիվ ունեցող շրջանից, և նրանք մեծ փորձ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իտալիայից Հայաստան է ժամանել բժիշկների 11 հոգանոց խումբ՝ անհրաժեշտ առողջապահական պարագաներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Սա ևս մեկ դրսևորում է հայ-իտալական բարեկամության, այն համերաշխության և այն համախմբվածության, որոնք որդեգրել է միջազգային հանրությունը որպես հիմնական սկզբունք COVID-19-ի դեմ պայքարում»,–ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

ՀՀ–ում ԵՄ Ադոնը նշել է, որ բժիշկների խումբը մինչ այդ եղել են վարակակիրների մեծ թիվ ունեցող շրջանից, և նրանք մեծ փորձ ունեն։

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին օգնելու համար արդեն ժամանել են բուժաշխատողներ Ռուսաստանից, Լիտվայից, Ֆրանսիայից։ Սերբիան, Լեհաստանը և Չինաստանը բուժամիջոցներ են ուղարկել, Վրաստանը նույնպես օգնություն է առաջարկել։

Ըստ հունիսի 26-ի տվյալների`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23 247–ի։