Չի համապատասխանում հորդորներին․ ԵԺԿ-ն ցավում է ՀՀ ԱԺ–ի` ՍԴ-ի վերաբերյալ որոշման համար

ԵԺԿ-ում հուսով են, որ Հայաստանը կուժեղացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ ու դատական իշխանության անկախություն կապահովի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ցավում է, որ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները, որոնցով անհապաղ դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի ու ՍԴ ևս երեք դատավորների գործունեությունը։ Կուսակցությունը համապատասխան հայտարարություն է արել Twitter-ի իր էջում։

«ԵԺԿ-ն ցավում է, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը քվեարկել է սահմանադրական փոփոխությունների օգտին` ի հեճուկս Վենետիկի այն պնդմանը, որ դա չի համապատասխանում իր հորդորներին», - նշված է հայտարարության մեջ։

​ԵԺԿ-ն հույս է հայտնել, որ Հայաստանը բարեփոխումների հարցում կուժեղացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, կամրապնդի ժողովրդավարական ինստիտուտներն ու դատական իշխանության անկախություն կապահովի ։

Հիշեցնենք` երեկ ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը