Բուզովայի փեսացուն ամեն ինչի պատրաստ է․ Մանուկյանը դեմ չէ «մեծական» ֆիլմում նկարահանվելուն

Երիտասարդը նորմալ է համարում իր տեսահոլովակներում գովազդի առկայությունը, այդ թվում` պահպանակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Օլգա Բուզովայի փեսացուն՝ բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան), «Մակարենա» շոուի ժամանակ խոստովանել է, որ դեմ չէ պոտենցիայի համար միջոցներ գովազդելուն և պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմում նկարահանվելուն։

Բլոգերը նշել է, որ պատրաստ է գովազդային ցանկացած առաջարկի, որոնց թվում կարող են լինել պոտենցիայի համար նախատեսված միջոցներն ու պահպանակները։

«Չեմ կարծում, որ դա այնպիսի ապրանք է, որն ամոթ է գովազդել։ Լրիվ նորմալ է, ես կգովազդեի։ Պոռնոյում էր կնկարահանվեի․․․», - կատակել է Դավան։

Նա չի թաքցրել, որ հիմնական եկամուտը ստանում է հենց գովազդային նախագծերից։ Դա բավարարում է Բուզովային թանկ նվերներ անելու, սիրելին ռեստորաններ տանելու ու իր համար բրենդային ապրանքներ գնելու համար։

Դավան բազմիցս նշել է, որ կարողանում է գումար վաստակել և չի փորձում սեփական անձը գովազդել Բուզովայի հաշվին։ Ի դեպ, Օլգան շատ է փոխել նրան․ եթե նախկինում Դավիթը եսասեր էր ու ինքնամփոփ, ապա հիմա փորձում է ավելի ուշադիր լինել սիրելի մարդկանց հանդեպ։

Անցած տարի Դավիթը Նովոսիբիրսկից Մոսկվա է տեղափոխվել ընկերուհուց բաժանվելուց հետո։

Ճակատագրի բերումով Մոսկվայում Դավթին նկատել է Օլգա Բուզովան, հրավիրել նկարահանվել իր տեսահոլովակում, այդպես էլ սկսվել բլոգերի և երգչուհու սիրավեպը։

«Ձեզ դուր չի գալիս, մի նայեք»․ Դավիթ Մանուկյանը քննադատություններից պաշտպանել է Բուզովային

Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան հանդիպում են ավելի քան մեկ տարի։ Բոլորը խոսում են, որ շուտով բանը կհասնի հարսանիքի։ Դավան արդեն հասցրել է իր ընտանիքի հետ ծանոթացնել Բուզովային։