ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կրկին կգնա ԱԱԾ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գիտի, թե տեղեկությունն ինչպես են օգտագործում խեղաթյուրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից: Լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ չորեքշաբթի ևս հրավիրվել է ԱԱԾ։

«Մեր զրույցում գնդապետները յուրովի էին ճիշտ, ես` յուրովի։ Ուղղակի պետք է ամբողջությամբ ճշտել, թե օրենքն ինչ է ասում։ Տառապանքի փորձով եմ ասում։ Չեմ ուզում շատ մանրամասնել, բայց գիտեմ, թե ոնց են օգտագործում ինֆորմացիան, խեղաթյուրում, ինչպես են սելեկտիվ ընտրությամբ զրույցից կամ ցուցմունքից հատվածներ ընտրում և, իրենց շահերից ելնելով, քաղաքական ներկայացնում»,–ասաց Հակոբյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ԱԱԾ է հրավիրվել երեկ ՍԴ–ի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ իր ելույթի համար. կանչել են պարզաբանումներ տալու։

Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին

Նախկին պատգամավորն ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես արել է նա։

Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են

«Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Կարծում եմ` ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես կարողացավ այս մեկ տարին կանգնել, մարդավարի պայքարել իշխող ուժի դեմ: Այսօր մենք պետք է վարձահատույց լինեինք, որովհետև իշխող ուժը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ ցինիկորեն, հակաօրինական ձևով հարձակվել է ՍԴ-ի վրա։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը»,- ասել էր Հակոբյանը:

Հիշեցնենք` երեկ ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

Իշխանությունը փորձում է ոչ թե աջակցել դատական համակարգին, այլ դարձնել այն վերահսկելի