NASA-ն մեկ տեսանյութով ցույց է տվել Արևի կյանքի տասը տարիները

NASA տիեզերական աստղադիտարանը տասը տարի հետևել է Արևին և ամեն ժամ լուսանկարել Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղը։ Արդյունքում 425 միլիոն բարձրորակ պատկեր է ստացել։
Sputnik

NASA-ի հրապարակած տպավորիչ տեսանյութում ներկայացված են Արևի ակտիվության տասը տարիները։

Արևին, մագնիսական դաշտին ու արևային քամուն հետևելու համար մշակվել է SDO սարքը, որը 12 դիապազոնով տեսագրություն իրականացնող երեք գործիք ունի։ Մեկ լուսանկարն արվել է ամեն 0,71 վայրկյանը մեկ, 17,1 նմ հաճախականությամբ ալիքները՝ 12 վայրկյանը մեկ։

Սակայն տեսանյութում նաև մի քանի «մութ» պահեր են հայտնվել, երբ Երկիրն ու Լուսինը գտնվել են արբանյակի ու Արևի արանքում։

3dnews.ru-ը հայտնում է, որ ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել՝ ինչպես է արևը «ցատկոտում» պատկերի կենտրոնից, քանի որ այդ ընթացքում կայանը տեսագրման սարքերի ստուգում է իրականացրել։

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

Այդ տեղեկությունը թույլ է տվել բազում բացահայտումներ անել մեր մոտակա աստղի աշխատանքի մասին ու թե ինչպես է այն ազդում Արեգակնային համակարգի վրա։

Տեսանյութը ցույց է տալիս արևային 11-ամյա շրջանի ակտիվության վերելքն ու վայրէջքը։ Այս ամենն ուղեկցվում է երաժիշտ Լարս Լեոնարդի «Արևային դիտորդ» մեղեդիով։

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները