Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել

Հետազոտության արդյունքների համաձայն՝ 99  տոկոս դեպքերում COVID-19-ը վերացել է վեց վայրկյանի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Բոստոնի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսը կարելի է վերացնել հատուկ լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրադվա» թերթը։

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

Էնթոնի Գրիֆիթսի գլխավորությամբ բոստոնցի գիտնականների թիմը փորձ է անցկացրել կորոնավիրուսով վարակված նյութի հետ։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ 99  տոկոս դեպքերում COVID-19-ը վեց վայրկյանի ընթացքում վերացել է։ Իսկ 25 վայրկյանի ընթացքում հաջողվել է ամբողջովին մաքրել նյութի մակերեսը։

Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Ռուսաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը