Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին

Փաշինյանը վստահեցրել է` կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սահմանադրական դատարանի` տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանին` Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում հաջողություններ և իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում: Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որևէ խոչընդոտ չառաջանա»,– Facebook–ի իր էջում գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք` երեկ ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։

Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են

Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը