Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ապօրինի հողամաս է օտարել նախկին պատգամավորի դստերը

Նախկին պաշտոնյայի կատարած կեղծիքի հետևանքով Երևանի Դավթաշեն համայնքում գտնվող 6452.68 քմ մակերեսով հողամասն օտարվել է նախկին պատգամավորի դստերը՝ առանց հրապարակային սակարկությունների, կադաստրային արժեքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Սամվել Մայրապետյանի նոր մեղադրանքը հետապնդումների շղթայի հերթական օղակն է. փաստաբաններ

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, պարզվել է, որ նախկին պաշտոնյան 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 և հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող հողատարածքի վերաբերյալ:

6452.68 քմ մակերեսով հողատարածքը, որն այդ ժամանակ վարձակալել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) դուստրը՝ Արմենուհի Գևորգյանը, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված չի եղել քաղաքացիներին սեփականության իրավունքով փոխանցման: Բայց պաշտոնյան թաքցրել է այս փաստը, ներկայացրել ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում էլ հողամասն օտարվել է նախկին պատգամավորի դստերը, ընդ որում՝ առանց հրապարակային սակարկությունների և կադաստրային արժեքով:

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի և 3 պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Այս փաստերի հիման վրա նախաքննական մարմինը 2020 թվականի հունիսի 24-ին որոշել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ