Ստիպված ենք գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Փաշինյան

Քննարկվում են օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնց միջոցով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահն առավել կարճ կտևի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Առաջիկայում Հայաստանում ստիպված են գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ Պարետատան նիստից հետո նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

759 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23 247–ի

«Այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ։ Մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ կրելու կանոնները խախտած քաղաքացիների տուգանքները պետք է բռնագանձվեն։ Մենք քննարկում ենք օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնց միջոցով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահն առավել կարճ կտևի»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով գտնվում է աշխարհի «առաջատարների» շարքում։ 

Նրա խոսքով՝ մեզ մոտ հակահամաճարակային կանոնների խախտումներն առավել ցայտուն օրինակներ են ստանում։

Կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրային բաժանմունքի պետը

«Ունենք արդեն քրեական գործ կորոնավիրուսով վարակված անձի նկատմամբ, որը որոշել էր տաքսի վարել»,-ասաց նա։

Վարչապետը կրկին նշեց, որ իրենց նպատակը քաղաքացուն տուգանելը չէ, այլ կորոնավիրուսի տարածման տեմպը կոտրելը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։

Աբովյանում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը ծննդատան մոտ ծառայություն է մատուցել