Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook–ի իր էջում գրել է, որ հրդեհի բռնկումից կես ժամ առաջ այդ հատվածում ահավոր մեծ հրավառություն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։

«Ահազանգով մարզահամերգային համալիրի տարածք են մեկնել 10 մարտական հաշվարկ, այս պահին տեղում աշխատում են և փորձում հրդեհը մարել։ Հրդեհի տարածվածությունն այս պահին գնահատել չենք կարող, չափումները կկատարվեն մարումից հետո»,-ասաց Զարգարյանը։

Հրդեհի մասին լուրն արդեն տարածվել է սոցցանցերում։ Oգտատերերից մեկը հրապարակել է այս տեսանյութը։

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ

Նշենք, որ հրդեհի մասին Facebook-ի իր էջում գրել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր»,-նշել է նա:

Կարապետյանի խոսքով՝ ռեստորանային հրավառությունները լուրջ խնդիր են Երևան քաղաքի համար։

Նրա գրառման մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել Մարզահամերգային համալիրի տարածքի հրդեհից։ 

Հիշեցնենք, որ նախորդ տարի, հունիսի 15-ին, կրկին հրդեհ էր բռնկվել այդ տարածքում։ 

Հրդեհ` Ծիծեռնակաբերդի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութ