Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել

ՍԴ–ի շուրջ ծավալված աղմկահարույց իրադարձությունների ֆոնին Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի ևս մեկ դատավոր արձակուրդ են վերցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի` արդեն իսկ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը երեկվանից արձակուրդ է գնացել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Սա Հրայր Թովմասյանի հերթական արձակուրդն է»,–ասաց Ղազարյանը` հավելելով, որ չգիտի` քանի օրով է Թովմասյանն արձակուրդ վերցրել։

Ղազարյանը հայտնեց նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը նույնպես արձակուրդ է գնացել երեկ։

Նշենք, որ այս պահին ՍԴ–ի առջև իրավապաշտպաններ են հավաքվել` իրենց բողոքն արտահայտելով ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ։

«Այսօր ունենք փշուր–փշուր եղած սահմանադրական կարգ». Ռուբեն Մելիքյան

Հիշեցնենք` հունիսի 22-ին ԱԺ–ն սահմանադրական փոփոխությունների փաթեթ ընդունեց, որն ուժի մեջ է մտել այսօր։ Ըստ այդ փոփոխությունների` ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն այսօրվանից դադարում են։ Թովմասյանը կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ ԲՀԿ-ի դիմումի ճակատագիրը պարզ կլինի 15 օրում։ Խմբակցության 25 պատգամավորներին միացել էր նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում