Հնարավոր է` ԱՄՆ–ն 51-րդ նահանգ ունենա

Այս պահին Վաշինգտոնը Կոլումբիայի դաշնային շրջանի կարգավիճակ ունի և ներառված չէ որևէ նահանգի կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը պատրաստվում է 51-րդ նահանգ ստեղծելու մասին որոշում կայացնել։ Այդ նահանգը կլինի երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը։ Տեղեկությունը Fox News հեռուստաընկերության եթերում հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Սիրիական խրոնիկա․ հարձակումներ ռուսական պարեկի վրա և ԱՄՆ ակտիվացում. ի՞նչ է կատարվում

Նրա խոսքով՝ քաղաքը բարձր կարգավիճակ չունի չէ, ինչն արդար չէ, ու ամերիկյան օրենսդիրները պետք է զբաղվեն այդ հարցով։

«Մենք պետք է շտկենք անարդարությունը, որը հակասում է մեր ժողովրդավարությանը», ասել է Փելոսին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»

Այս պահին Վաշինգտոնը Կոլումբիայի դաշնային օկրուգի կարգավիճակ ունի, ներառված չէ ոչ մի նահանգի կազմում։ Այդ պատճառով մայրաքաղաքի բնակիչները չեն կարողանում իրենց ներկայացուցիչներին ընտրել Կոնգրեսում։

Պատերազմ արձանների դեմ. ԱՄՆ–ում և Եվրոպայում քանդում և պղծում են պատմական ժառանգությունը