Երեք օր գազ չի մտնի Հայաստան. անթույլատրելի թերությունը պետք է վերացվի

«Գազպրոմ Արմենիայից» վստահեցնում են, սակայն, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հունիսի 26-ից 29-ը ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթույլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

Գազի սակագնի բարձրացման հետևանքով էլեկտրաէներգիայի գնի ավելացում չի լինի

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»,–ասվում է «Գազպրոմ Արմենիայի» հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն «Գազպրոմ» ՀԲԸ–ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկները:

Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 19-ից հետո