Ղազարյանին ցանկացել են բաժին տանել՝ սուտ մատնության պատրվակո՞վ

ՍԴ աշխատակազմի ղեկավարի մեքենան երեկ ոստիկանության ծառայողները կանգնեցրել են։ Փաստաբանն ասում է, որ ուզել են վերջինիս բերման ենթարկել, իսկ ոստիկանությունից հայտնում են` ստուգումներ են արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Բաղրամյան պողոտայում երեկ ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին. Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ. Փաշինյան

«Կարծում եմ` Հայաստանում ամեն ինչ կարող է փոխվել, բացառությամբ այն բանի, որ անհիմն քրեական հետապնդում են սկսում մեկի նկատմամբ՝ պատրվակով, թե ականատեսը նկատել է որևէ անձի ինչ–որ գործողություն կատարելուց։ Հերթական օրինակն էր Ղազարյանի դեպքը` ծառայողական ավտոմեքենայով երթևեկելիս փորձել են նրան բերման ենթարկել, քանի որ մեկն ասել է` այդ համարանիշներով մեքենան ինչ–որ անձի է վրաերթի ենթարկել»,–պատմեց Պողոսյանը։

Նրա խոսքով` Ղազարյանին փորձել են բերման ենթարկել այն դեպքում, երբ չկար ո՛չ տուժող, ո՛չ դեպքը կատարելու ժամ և այլն։ Ոստիկանները որոշակի ժամանակ, ըստ փաստաբանի, փորձելով անօրինական գործողություններ կատարել` հեռացել են Ղազարյանին բերման չենթարկելով։

Պողոսյանը կարծում է, որ Ղազարյանն իր հետ կատարվածի մասին հայտնել էր իրավապաշտպաններին, որոնք արձագանքել են և, հավանաբար,  հնչեղությունից վախենալով` ոստիկաններն ավարտին չեն հասցրել իրենց գործողությունները։ Պողոսյանն ինքն էլ մինչև դեպքի վայր է հասել` ոստիկանները հեռացած են եղել։

ՍԴ նախագահի և 3 դատավորների  հայտարարությունը` ի պատասխան պաշտոնից ազատվելու կարծիքների

«Մենք ապրում ենք 1937-ից ավելի վատ ժամանակաշրջանում, երբ կեղծ ահազանգներ են լինում, որոնց հիման վրա էլ մարդկանց փորձում են մեկուսացնել։ Սա նույն` «հին ու բարի» ժամանակներն են, երբ ոստիկանության բաժիններում անձանց գրպաններում թմրանյութ էին գցում ու փորձում քրգործ հարուցել. այդ առումով ոչինչ չի փոխվել»,–ասաց Պողոսյանը։

Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը

ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին ոստիկանները բերման ենթարկելու փորձ չեն արել։

Գաբրիելյանը նշեց, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, երթևեկության հետ կապված ստուգումներ իրականացրել։

Ղազարյանն, ի դեպ, 2019–ի հունվարի 14-ին է նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։

Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան