Օրվա կադր. National Geographic–ը Ֆիոլետովո գյուղից մի կնոջ լուսանկար է հրապարակել

Լուսանկարում Հայաստանի Ֆիոլետովո գյուղից մի կին թարմ մթերք է վաճառում հին ավտոմեքենայի և ճերմակ լեռների ֆոնին։
Sputnik

National Geographic հեղինակավոր ամսագրի Instagram–ի պաշտոնական էջում, որը 39 միլիոնից ավել բաժանորդ ունի, Հայաստանում արված լուսանկար է հրապարակվել։ Պարբերականն ամեն օր աշխարհի տարբեր անկյուններում արված հետաքրքրաշարժ կադրեր է ներկայացնում։ Այս անգամ ամսագիրն իր բաժանորդներին ուրախացրել է Հայաստանում արված լուսանկարով։

Օրվա կադր. ԲՀԿ-ն պահում է հարվածը

Լուսանկարում հին մեքենայի և ձյունաճերմակ լեռների ֆոնին թարմ մթերք վաճառող կին է պատկերված։  Լուսանկարն արվել է Հայաստանի Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում։ Կինը Իրինա Նովիկովան է։

«58-ամյա Իրինա Նովիկովան ավելի քան 5 տարի է` Ֆիոլետովո գյուղից քիչ հեռու` ճանապարհի վրա, մարինացված և թարմ մթերք է վաճառում։ Նա գյուղում ապրող էթնիկ մոլոկաններից մեկն է։ Կյանքը նրա մեջ եռում է։ «Բոլորը ինձ ճանաչում են, և ես ուզում եմ, որ հաճախորդներս գոհ լինեն», – ասում է կինը», – գրված է լուսանկարին կից։

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

Լուսանկարի հեղինակը հայաստանցի հայտնի լուսանկարչուհի, «4 Plus» վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Անուշ Բաբաջանյանն է։ Հարթակը Հայաստանից չորս լուսանկարիչ կանանց նախաձեռնությունն է։

Ֆիոլետովո գյուղում 750 մարդ է բնակվում,  բացարձակ մեծամասնությունը` մոլոկաններ են։ Լերմոնտովոյի հետ մեկտեղ սա մոլոկաններով բնակեցված Հայաստանի երկու գյուղերից  մեկն է։ Հիմնադրվել է 1820 թվականին` Տամբովի նահանգից աքսորված մոլոկանների կողմից։

Օրվա կադր. այս գեղեցկուհիները Երևանում հանում են ամեն ինչ, բացի դիմակից