Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշ ստորաբաժանումներում աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ ծառայության 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Աբովյանում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը ծննդատան մոտ ծառայություն է մատուցել

«Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացած են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով։

Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման գործուն միջոց են բացահայտել

«Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում՝ դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հայտնում են ծառայությունից:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։