ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Թայվանցի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կոկորդի ողողումները նպաստում են կորոնավիրուսի կանխարգելմանը և ընդհանուր առմամբ թեթևացնում հիվանդության ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Public Health պարբերականը։
Մասնագետների խոսքով` ողողումների ժամանակ պետք է օգտագործել կերակրի աղ, ֆիզլուծույթ կամ գոնե սովորական ծորակի ջուր։
Գիտնականները պարզել են, որ COVID-19-ով վարակվելուց հետո առաջին օրերին վիրուսն առավել ակտիվ է կոկորդում. կոկորդից վերցրած քսուկը վիրուսի ամենաբարձր կոնցենտրացիան է պարունակում։ Ողողումները կարող են կանխել հիվանդությունը սկզբնական փուլում։
Թայվանցի գիտնականների կարծիքով` կոկորդի կանոնավոր ողողումները ոչ պակաս արդյունավետ միջոց են COVID-19–ի կանխարգելման համար, քան դիմակ դնելն ու ձեռքերի ախտահանումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Համաճարակաբանն ասել է, թե երբ կարող է ավարտվել COVID-19–ի համավարակը