ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է 1707 վարչական արձանագրություն կորոնավիրուսի կանխարգելման հաստատված կանոնները խախտելու համար: Կառավարության այսօրվա նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
«Դրանից 939-ն արձանագրվել է Երևան քաղաքում: 397 վարչական արձանագրություն կազմվել է բակերում դիմակ չկրելու համար»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ ոստիկանությունն ուժեղացնելու է հսկողությունը բակերում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ կորոնավիրուսի տարածման հիմնական խնդիրը մնում են բակերը, շենքերն ու թաղամասերը:
«Պետք է ուշադրություն դարձնենք բակերին, հատկապես՝ երեկոյան ժամերին»,- ասաց վարչապետը՝ համապատասխան մարմիններին հրահանգելով մեծ աշխատանք տանել այդ ուղղությամբ:
Փաշինյանը նաև կոչ արեց ՀՀ քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Հիշեցնենք` վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հիվանդության 771 նոր դեպք:
Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 502 Է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներինը՝ 113:
Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հիվանդ:
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել