ՌԱԴԻՈ

Վտանգը կարող է լինել ոչ թե հարթակից, այլ մարդկանցից. Մարտիրոսյանը` ԱԳՆ–ի առաջարկի մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարարության մտահոգությանը, որի համաձայն` կորոնավիրուսի համաճարակի ընթացքում լայնորեն կիրառված Viber, Skype, Zoom, Webex և այլ հարթակներն անվտանգ չեն:
Sputnik
Վտանգը կարող է լինել ոչ թե հարթակից, այլ մարդկանցից. Մարտիրոսյանը` ԱԳՆ–ի առաջարկի մասին

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` խնդիրն այն է, թե ինչի համար են օգտագործվում նշված հարթակները։ Ըստ այդմ` Հայաստանում կա երկու ծայրահեղ մոտեցում։ Մի մասը համարում է, որ թաքցնելու բան չկա և օգտվում է ամեն ինչից, իսկ մյուս մասն, օրինակ, մանկապարտեզի երեխաների ծնողների հավաքն ուզում է իրականացնել հույժ գաղտնիություն ապահովող հարթակի միջոցով, որպեսզի հանկարծ գաղտնալսում չլինի։ 

«Հասկանալի է, որ ԱԳՆ–ի դեպքում գործ ունենք գաղտնի ու կարևոր տեղեկատվության փոխանակման հետ, հետևաբար այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն հարթակի ընտրությանը, այլև այն հանգամանքին, որ պետք է հաղորդակցվողներին ընկալենք որպես միատարր զանգված։ Հարթակը կարող է պաշտպանված լինել, սակայն համակարգիչներն ու հեռախոսները, որոնցից օգտվում են, կարող են և պատշաճ կերպով պաշտպանված չլինել։ Կարող են լինել թրեյնինգ չանցած մարդիկ, որոնցից էլ կարող է լինել տեղեկատվական արտահոսք, այլ ոչ թե հարթակից»,– նշում է փորձագետը։

Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով վարակված հայաստանցիների անձնական տվյալները

Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ` խնդիրը ոչ միայն սերվերի հարցն է, այլև ծրագրային ապահովման։ Որոշ հարթակներ ունեն գաղնիություն ապահովող սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր չէ վերծանել ազդակները, սակայն դրանց ծրագրային ապահովումն է փակ, հայտնի չէ, թե դրանց մեջ ինչ է ներդրված, ուստի կա տարբերակ, որպեսզի օգտագործվեն, օրինակ, բաց կոդով լուծումներ։

«Դրանցից մեկը սեփական ծրագրային հարթակի ստեղծումն է, բայց դեռ հարց է, թե որքանով այն պաշտպանված կլինի։ Երկրորդը ժամկետն է, երրորդը` ֆինանսավորումը։ Այն շատ թանկ արժե։ Այդուհանդերձ հավանականությունը շատ քիչ է, որ ամբողջ հայ ազգը կնետիվի դեպի նոր հարթակ, թեկուզ սեփականը, որովհետև մարդիկ հիմնականում օգտվում են Zoom–ից, և դժվար է նրանց կտրել այդ հարթակից»,– նշում է փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` կարելի է օգտագործել արդեն իսկ գոյություն ունեցող բաց կոդերով հարթակները, օրինակ` GT հարթակը, որում հատուկ ծառայությունների կամ երրորդ երկրների կողմից որևէ բան ներդրված չէ, և կարելի է դա վերցնել, տեղադրել սեփական սերվերի վրա ու առանձին օգտագործել։     

ՀՀ-ի դեմ ծրագրեր միշտ էլ եղել են. փորձագետները՝ Թուրքիայի ԳՇ փաստաթղթերի արտահոսքի մասին

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ–ն հայտարարությւոն էր տարածել, որում ասվում էր, որ  անհանգստացած է հեռավար խորհրդակցությունների անվտանգության պահպանմամբ:
«Չնայած այն հանգամանքին, որ տեսակոնֆերանսներ ապահովող տվյալ հարթակների կազմակերպությունները հայտարարում են, որ տվյալները պաշտպանված են, ստեղծված են անվտանգ կապուղիներ, և չի պահպանվում ոչ մի ձայնագրություն, այնուամենայնիվ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ծառայությունների կողմից հնարավոր են վերոնշյալ պայմանների խախտում և տվյալների ձեռքբերում»,- ասված է ԱԳՆ-ի հիմնավորման մեջ:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԳՆ առաջարկում է ստեղծել տեսակոնֆերանսների անցկացման սեփական համակարգը, որի կառավարման սարքավորումները կգտնվեն ԱԳՆ տարածքում: Միաժամանակ տեսակոնֆերանսի համակարգ է նախատեսվում գնել նաև օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համար: