Սիրուշոն նոր երգ է գրել

Հայտնի երգչուհին հրապարակել է իր նոր երգը և խոստացել, որ շուտով մի քանի նոր նախագիծ կներկայացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր գրած «Vision» երգը։

«Չեմ ուզում` ամառ չունենանք». Սիրուշոյի գրառմանն արձագանքել են աշխարհի տարբեր ծայրերից

«Այս երգը գրել էի որոշ ժամանակ առաջ։ Ամերիկայում ձայնագրությունների արդյունքում ստեղծված երգերից մեկն է։ Շուտով մի քանի նոր նախագիծ եմ ներկայացնելու, մինչ այդ կիսում եմ «Vision»-ը ձեզ հետ»,– Instagram–ի իր էջում գրել է նա։

Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել

Երկրպագուներն անմիջապես արձագանքել են նրա գրառմանը։ «Ֆանտաստիկ է։ Վերջապես, անհամբեր սպասում էի նոր երգի։ Ինչպես միշտ, հիանալի աշխատանք»,– գրել են նրանք։

Հանդիսատեսը Բիլանին «զրկել» է «Եվրատեսիլ 2008»-ի հաղթանակից, Սիրուշոյի տեղն ամուր է մնացել