ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆրանսահայ հանրահայտ դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը «Մոլիեր» թատերական մրցանակաբաշխությանը միանգամից երեք մրցանակի է արժանացել։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Տաղանդավոր Դիանա Ադամյանի լավագույն ելույթները
«Սիմոն Աբգարյանն իր հեղինակած և բեմադրած «Էլեկտրան գետնախորշերից» («Électre des bas-fonds») պիեսի համար թատերական երեք մրցանակ է ստացել «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» անվանակարգերում»,–նշված է հաղորդագրության մեջ։
1987-ից շնորհվող «Մոլիերը» համարվում է ֆրանսիական թատերական բարձրագույն մրցանակը: Մրցանակը «Մոլիեր» է կոչվել 17-րդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի կատակերգակ և դրամատուրգ Մոլիերի պատվերին:
«Հայ ֆեստը» գալիս է ձեր տուն․ փառատոնի ներկայացումները բացօթյա կլինեն
Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962 թվականի մարտի 5-ին Փարիզում։ 1993–ին կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնել է իր թատրոնը՝ «T.E.R.A.»–ն (Theatre Espace Recherche Acteur)։ Նա հանդես է եկել նաև ֆիլմերում` 2006–ին նրան մեծ հաջողություն է բերել «Կազինո Ռոյալ»» ֆիլմը, որում հանդես է գալիս Ալեքս Դիմիտրոսի դերում։ Աբգարյանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Արամը», «Արարատը» և այլն։
«Տաքսի» ֆիլմի դերասանի եղբայրը ղարաբաղցու դեր կկատարի․ «Վալտերի» նկարահանումները սկսվել են