ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունը փորձում է այնպես անել, որ մեկ ուժը վերահսկի իշխանության բոլոր ճյուղերը։ Նման հայտարարություն է այսօր արել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած «Իրադարձությունները Հայաստանում․ հայացք Մոսկվայից» առցանց տեսակամրջի ընթացքում։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական լանդշաֆտի լուրջ վերաձևավորում է տեղի ունենում։ Ամեն ինչ տանում է նրան, որ իշխանության ամբողջ համակարգը, բոլոր ճյուղերը վերահսկվեն։ Դա ո՛չ վատ էլ, ո՛չ էլ լավ, տրամաբանությունն է այդպիսին։
«Փորձ է արվում քիչ թե շատ միատարր դարձնել իշխանության բոլոր օրգանները՝ օրենսդրական, գործադիր, դատական։ Կառավարությունը փաստարկ է հնչեցնում, որ դատական կորպուսը ձևավորել է նախորդ իշխանությունը, այն քաղաքականացված է ու խանգարում է բարեփոխումների գործընթացին», - ասել է Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ այս փաստարկը վիճելի է, որովհետև կարևոր է, թե ինչ նպատակ է դրվել։ Եթե խոսքը կառավարելի լինելու մասին է, երևի իշխանության ասածը հիմնավոր է։ Եթե խոսքն օրենքի գերակայության մասին է, ապա գործադիր իշխանությանը բալանս է պետք։
Մարկեդոնովի խոսքով՝ Հայաստանում դեռ հեղափոխական տրամաբանությունն է գերակայում։ Սակայն իրավիճակը զարգանում է ու պետք է հետևել դրան։
«Ասենք՝ ՍԴ ռոտացիան անցավ։ Ստացվում է՝ պայքարն անցյալի հետ սրանով ավարտվո՞ւմ է», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն արդեն խորհրդարանում չկա, Սարգսյանի ու Քոչարյանի ակտիվությունը սահմանափակ է, այդ թվում՝ քրեական հետապնդման պայմաններում, իսկ դատական իշխանությունը ոչինչ սաբոտաժի չի ենթարկում։
Մի շարք խնդիրներ փակելը կհանգեցնի նորի բացելուն։
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:
Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, ինչը նա արեց հունիսի 24-ին կեսգիշերն անց։
Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին
Այս ամենը նշանակում է, որ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի: