«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

Չնայած այն բանին, որ խաղից առաջ տեղեկություն էր տարածվել, թե հայ ֆուտբոլիստի մոտ մկանային գերհոգնածություն կա, Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Ռոմայի»  մեկնարկային կազմում:  «Սամպդորիայի» հետ խաղում Հայաստանի հավաքականի ավագը լավագույններից էր իր թիմի կազմում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իտալական  «Ա» սերիան Covid–19-ի համաճարակի հետ կապված մոտ չորս ամսվա պարտադրված դադարից հետո վերադարձավ խաղադաշտ: Ընդմիջումից հետո իրենց առաջին հանդիպումն անցկացրեցին «Ռոման» և իտալական թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ա Սերիայի 27-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Սամպդորիային»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

Բացի «Ռոմայի» երկրպագուներից, ջալոռոսիների խաղը հետաքրքում է նաև հայ ֆուտբոլասերներին` պայմանավորված Հենրիխ Մխիթարյանի ներկայությամբ:

«Ռոմայի» համարյա բոլորի գրոհներին Հենոն մասնակցում էր: Իսկ խաղի մեկնարկին նա արդեն կարող էր հերոսանալ:

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ

Հաշվետու խաղում Մխիթարյանը խաղադաշտում շատ լավ տպավորություն թողեց: Հայ ֆուտբոլիստը կարծես թե շատ էր կարոտել ֆուտբոլին: Հենրիխի ֆունկցիոնալ պատրաստականությունն այս խաղում աչք էր շոյում: Մեր հավաքականի առաջատարը շատ մեծ ծավալի աշխատանք էր կատարում ամբողջ խաղի ընթացքում:

«Ռոման» Մխիթարյանի փոխարեն Կլյուվերտին կուղարկի «Արսենալ»

Նախ Մխիթարյանի քողարկված փոխանցումը դեպի Էդին Ջեկոն վերջնական հարվածի դուրս բերեց «Ռոմայի» հարձակվողին, ապա հենց Մխիթարյանը կարող էր դառնալ գոլի հեղինակ, բայց նրա հարվածից հետո գնդակն ընթացավ ուղիղ դեպի մրցակցի դարպասապահը:

Այնուամենայնիվ, Հենրիխը շատ հաճախ կարողանում էր ազատ գոտիներ ստեղծել իր համար ու միացնելով արագությունը` անմիջապես սրում էր իրավիճակը մրցակցի տուգանային հրապարակում կամ նրա մատույցներում: Բացի այդ, եղան դրվագներ, երբ Մխիթարյանն իր վրա վերցնելով խաղը, եզրափակում էր իր թիմի գրոհը:

«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

Կարճ ասած` հայ ֆուտբոլիստը շատ ակտիվ էր իր թիմի առաջխաղացաումների ժամանակ: Բայց շատ կարևոր էր նաև այն, որ մեր ֆուտբոլիստը ոչ պակաս ակտիվ էր նաև «Ռոմայի» թիմային պաշտպանության ժամանակ: Ճիշտ է, պաշտպանվելիս «Ռոման» բավականին անհաջող էր գործում, բայց եթե անհատական գնահատական տանք հայ ֆուտբոլիստի խաղին, ապա նա իրոք շատ լավ հանդիպում անցկացրեց:

Ու ամենակարևորն այն է, որ «Ռոման» հաղթեց:

Բայց արդարության համար նշենք, որ ջալոռոսիների կամային հաղթանակը ձեռք բերվեց հիմնականում բոսնիացի Էդին Ջեկոյի անհատական վարպետության շնորհիվ:

Հենրիխ Մխիթարյանի համար պայքարը շարունակվում է․ «Ռոման» նոր առաջարկ կանի «Արսենալին»